Congress hotelCongress hotel
Ամրագրեք հիմա
ARM
HERE'S TO FOOD...
Փորձեք համեղը… Փորձեք «Ակցենտ»-ում… Ավելին՝ այստեղ : www.accent.am
www.accent.am

Ռեստորան

Խոհարարությունը ամենանուրբ արվեստն է: Հաճախ պատահում է, որ ուտեստին անկրկնելի համ հաղորդելու համար բավական է համեմունքի ընդամենը մեկ պտղունց, ընտանեկան բաղադրատոմս, երջանիկ պատահականություն կամ խոհարարի նորովի մոտեցում…

Հատուկ մեզ համար մշակած մենյուին Գայանե Բրեյովան հաղորդել է յուրահատուկ ոճ և նոր երանգներ: Բուրմունքը, համը, անգամ ձայնը, պարուրում են ձեզ հոգով ու մտքով, ու արթնացնում վառ հիշողություններ, տանում դեպի հեռու երկրներ, դեպի ամենաթանկ զգացմունքներ…

Փորձեք նորը: Թող վառ մնան հիշողությունները, իսկ կիրքը գեղեցիկի հանդեպ թող երբեք չմարի:

Փորձեք համեղը…
Փորձեք «Ակցենտ»-ում… Ավելին՝ այստեղ :

«ՎԻՆՍԵՆԹ» ԼՈԲԲԻ ԲԱՐ
«ՎԻՆՍԵՆԹ» ԼՈԲԲԻ ԲԱՐ

Կտրվեք օրվա անցուդարձից «Վինսենթ» նոր լոբբի բարի հաճելի մթնոլորտում: Վայելեք թարմ պատրաստված սուրճ կամ խմիչք, եկեք փորձելու մեր ուտեստները: Ճաշից առաջ կամ դրանից հետո համտեսեք մեր կոկտեյլներից: Գեղեցիկ ձևավորված բաժակը, միրգը և համեմունքի բույրը կընդգծեն այս հիանալի կոկտեյլների անկրկնելի համը:

Օրվա ցանկացած ժամի համեցեք «Վինսենթ»՝ աշխատելու հարմարավետ պայմաններում: Քաղաքի կենտրոնում գտնվող հաճելի միջավայրում անցկացրեք գործնական հանդիպումներ և միջոցառումներ ձեր հաճախորդների հետ: Լոբբի բարը բաց է շուրջօրյա՝ 24/7:

Ռազմիկ Պետրոսյան
Լինել լավ սոմելյե նշանակում է սիրել այս ոլորտը։ Դու կարող ես սովորեցնել մարդկանց սպասարկման դրույթները, բայց չես կարող սովորեցնել մարդկանց ցանկանալ որևէ բան։
Ռազմիկ Պետրոսյան
Սոմելյե
«ՎԻՆՍԵՆԹ ՎԱՅՆ ՌՈՒՄ» ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ
«ՎԻՆՍԵՆԹ ՎԱՅՆ ՌՈՒՄ» ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ

Համեցեք «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում բացված գինու մառան: Համտեսեք ավելի քան 130 տեսակի գինի Հայաստանի 6100 տարվա գինեգործական ավանդույթներ ունեցող շրջաններից: Զգացեք այս հինավուրց երկրի այգիներում աճող խաղողի հստակ ճանաչելի համը: Սոմելյեի խորհրդով համտեսեք նաև մառանում ներկայացված համաշխարհային ընտրանու գինիները:
Դիմեք մեր սոմելյեին և բացահայտեք գինեգործության աշխարհը:
Համեցեք գինու համտեսի և պարբերաբար կազմակերպվող կրթական և թեմատիկ միջոցառումներին:

Ռազմիկ Պետրոսյան
Լինել լավ սոմելյե նշանակում է սիրել այս ոլորտը։ Դու կարող ես սովորեցնել մարդկանց սպասարկման դրույթները, բայց չես կարող սովորեցնել մարդկանց ցանկանալ որևէ բան։
Ռազմիկ Պետրոսյան
Սոմելյե

Բանկետներ / Ֆուրշետներ

«Կոնգրես»-ի բարեհամբույր թիմը ձեր ընդունելությունը, փոքրիկ հավաքույթը, աշխատանքային ճաշը, ընթրիքի հրավերը կամ միջոցառումը կդարձնի անմոռանալի: Բանկետների և ֆուրշետների համար կարելի է պատվիրել հատուկ մենյու: Պատվիրել կարող եք առցանց՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ sales@hotelcongressyerevan.com կամ eventmanager@hotelcongressyerevan.com հասցեին: