Congress hotelCongress hotel
Ամրագրեք հիմա
ARM

Ընդհանուր տեղեկություններ

Համեցեք Երևանի կենտրոնում գտնվող «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց և զգացեք մայրաքաղաքի իրական ռիթմն ու ոգին:

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»-ը Երևանի առաջին հյուրանոցներից մեկն է և գտնվում է Հանրապետության Հրապարակից, թանգարաններից, թատրոններից ու խանութներից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Սա նշանակում է, որ նույնիսկ ամենապահանջկոտ հյուրը կարող է գտնել Երևանում ժամանակ անցկացնելու բազում հետաքրքիր հնարավորություններ: Հյուրանոցի կոնսյերժ ծառայությունը միշտ պատրաստ է օգնել անհատական ծրագիր կազմելու հարցում:

Այստեղ կարող եք գտնել աշխատանքի ու հանգստի, գործնական ու ընտանեկան միջոցառումների կազմակերպման հարմարավետ պայմաններ: Համեցեք հյուրանոցի նոր «Վինսենթ» լոբբի բարը և վայելեք թարմ պատրաստված սուրճ կամ կոկտեյլ ու ծանոթացեք դրանց պատրաստման նուրբ արվեստին:

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»-ում զգացեք սենյակների հարմարավետությունը, իսկ ամառային տապին զովացեք հյուրանոցի լողավազանում և ծառերի ստվերում: Հյուրանոցի հարևանությամբ գտնվում են նաև Երևանի լավագույն զբոսայգիները:

Այցելեք «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի «Վինսենթ վայն ռում» նոր գինու մառան: Համտեսեք այս հինավուրց երկրի այգիներում աճող խաղողի հստակ ճանաչելի համը. ընտրեք տեղական և արտասահմանյան գինիների լավագույն տեսականուց:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԸ
մենք փորձում ենք նոր շունչ հաղորդել առաջարկվող բոլոր ծառայություններին,որոնց հիմքում նախ և առաջ հյուրերի և այցելուների ցանկություններն են:
ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ
ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Յուրաքանչյուր հյուր «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»-ի համար առանձնահատուկ է: Այդ է պատճառը, որ մենք ջանք չենք խնայում դառնալու մեր երկրի այցելուների համար առաջին ընտրությունը և մատուցում ենք մեր այցելուների ու գործընկերների անհատական ակնկալիքները գերազանցող ծառայություններ: Հատուկ ուշադրություն դարձնելով անհատական սպասարկմանը՝ մենք փորձում ենք նոր շունչ հաղորդել առաջարկվող բոլոր ծառայություններին: Այդ է պատճառը, որ ցանկացած ծառայության հիմքում նախ և առաջ հյուրերի և այցելուների ցանկություններն են:

ԿՍՊ
ԿՍՊ

Ընկերությունների դերը հասարակության կյանքում աճում է: Հյուրանոցային բիզնեսի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ ձեռնարկելիս մենք հաշվի ենք առնում մեր հյուրերի, հասարակության և մեր երկրի սոցիալական կարիքներն ու շրջակա միջավայրին առնչվող առաջնահերթությունները: «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերն ուղղված են շրջակա միջավայրի, առողջապահության և անվտանգության խնդիրներին, իսկ աշխատակիցների իրավունքներն ու շահերը դրված են ցանկացած նախաձեռնության հիմքում: Մենք հոգ ենք տանում բնության մասին և հույս ունենք, որ մեր հյուրերը կիսում են այս մոտեցումը: Հյուրանոցի սենյակներում կան թափոնների, էներգասպառման և այլ բնապահպանական հիշեցումներ:

Դիրքը

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցը գտնվում է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդակայանից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա: Մենք առաջարկում ենք օդակայանից և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի տարածքում ուղևորության հարմարավետ տարբերակներ:

Համեցեք Երևանի կենտրոնում գտնվող «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»՝ առաջին հյուրանոցներից մեկը: Մենք գտնվում ենք Հանրապետության Հրապարակից, թանգարաններից, թատրոններից ու խանութներից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Դա նշանակում է, որ նույնիսկ ամենապահանջկոտ հյուրը կարող է գտնել Հայաստանում ժամանակ անցկացնելու բազում հետաքրքիր հնարավորություններ: Հյուրանոցի կոնսյերժ ծառայությունը միշտ պատրաստ է ձեզ հետ միասին կազմել ճամփորդության անհատական ծրագիրը:

Աջակցության համար դիմեք մեր կոնսյերժին:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով:

 

Հասցե՝ Իտալիայի փող. 1, Երևան, 0010, Հայաստան

Հեռախոսահամար՝ 00 374 10 59 11 99

Էլեկտրոնային փոստի հասցե՝

sales@hotelcongressyerevan.com;  marketing@hotelcongressyerevan.com