Congress hotelCongress hotel
Ամրագրեք հիմա
ARM

Միջոցառումներ

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում կարող եք կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, կորպորատիվ և ընկերական հավաքներ, ծննդյան տոնակատարություներ, հարսանիքներ, կնունք և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Պատշաճ կերպով կազմակերպված կոնֆերանսը կամ գործնական միջոցառումը անչափ կարևոր են ձեր կազմակերպության մասին դրական կարծիք ձևավորելու համար:
Մենք առաջարկում ենք միջոցառումների անցկացման համար նախատեսված երկու դահլիճ. «Բոլ» սրահը, որում կարելի է տեղավորել մինչև 280 հոգի, և «Պիկասո» սրահը, որում կարելի է տեղավորել ավելի քան 120 հոգի: Երկու դահլիճում էլ հնարավոր է ըստ անհրաժեշտության փոփոխել սեղանների և աթոռների դասավորությունը: Հյուրանոցի դիրքը Երևանի կենտրոնում, ինչպես նաև դահլիճների գտնվելը հյուրանոցի առաջին հարկում կարևոր առավելություններ են միջոցառման վայր ընտրելիս: Իսկ մատուցվող ծառայությունների մշտապես բարձր որակը միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու լավագույն երաշխիքն է:

Գեղեցիկ մատուցմամբ սուրճի ընդմիջումը կամ ձեր հյուրերի ու մասնակիցների նախասիրություններին համահունչ կազմված ճաշի մենյուն նույնքան կարևոր են, որքան ցանկացած այլ մանրուք կոնֆերանսի կամ հանդիսության ժամանակ: Հնարավոր է պատվիրել նաև հատուկ ձեր միջոցառման համար մշակված մենյու:

Մենք ապահովում ենք միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ լոգիստիկ ամբողջական փաթեթ: Փաթեթը ներառում է սարքավորումներ, գրենական պիտույքներ և այլն:
Թարգմանչական սարքավորումները և թարգմանչի ծառայությունները տրամադրվում են ըստ անհրաժեշտության (հավելյալ վճարով):

Կան իրադարձություններ, որոնք դուք ցանկանում եք նշել աշխատակիցների և գործընկերների հետ միասին: Կորպորատիվ միջոցառումները նպաստում են թիմային ոգու բարձրացմանը և ստեղծում են փոխվստահության մթնոլորտ:

«Կոնգրես» հյուրանոցն առաջարկում է ընկերական և ընտանեկան երջանիկ իրադարձությունները կազմակերպել և անցկացնել ամենաբարձր մակարդակով:

Դահլիճը կարող եք պատվիրել առցանց՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ sales@hotelcongressyerevan.com կամ eventmanager@hotelcongressyerevan.com հասցեին:

Հարսանիքներ

Լինի դա ընկերական, ընտանեկան հավաքույթ կամ հարսանեկան արարողություն, Կոնգրես հյուրանոցը միշտ պատրաստ է օգնել Ձեզ պրոֆեսիոնալ կերպով պլանավորել և կազմակերպել այս երջանիկ պահերը:

Ամրագրեք Ձեր միջոցառման սրահը առցանց: Մեր առցանց ամրագրման ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրելու Ձեր նախընտրած սրահը, ժամը, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են Ձեր միջոցառման կազմակերպման համար: Կարող եք նաև կապնվել մեզ հետ էլ․ փո