Congress hotelCongress hotel
Ամրագրեք հիմա
ARM

Դրույթներ և Պայմաններ

Հյուրանոցային տեղեկատվություն  

Ժամանում՝ ժամը 14:00

Մեկնում՝ ժամը 12:00

 

Սենյակների առկայությունը չի կարող երաշխավորել հյուրի վաղ ժամանումը, եթե սենյակը նախապես չի ամրագրվել: Երկար մնալու և մինչև ժամը 19։00 check-out-ի դեպքում, սենյակի 50% վճարը կգանձվի: Եթե միայն սենյակը ազատ կլինի։

 

Հյուրանոցային ծառայություններ հյուրանոցային հյուրերի համար 

• Անվճար Wi-Fi ծածկույթ ամբողջ հյուրանոցի տարածքում

• Անվճար մուտք դեպի ժամանակակից առողջապահական ակումբ `մարզասրահ և սաունա 24/7

• Անվճար բացօթյա լողավազան (ամառային սեզոնի համար)

• Ազատ կայանատեղիներ անմիջապես հյուրանոցի դիմաց

• Սենյակներում անվճար սուրճի և թեյի հարմարություններ

• Անվճար ջուր սենյակներում

• Նախաճաշ առավոտյան 7:00-ից 10:00-ը (երկուշաբթի-ուրբաթ) և հանգստյան օրերին 07:00-ից 11:00-ը (շաբաթ-կիրակի) նորացված «Accե՛nt» ռեստորանում

• Նոր վերանորոգված «Վինսենթ» լոբբի բար, որն բաց է 24/7

• Բարեկարգված կոնֆերանս դահլիճներ, որտեղ կարող են տեղավորվել մինչև 400 մարդ

• Ժամանակակից սարքավորումները, ուշադիր և աջակցող անձնակազմը, անհատական մոտեցումը լավագույն նախապայմաններն են Ձեր միջոցառման հաջողության համար:

• Մերսման ծառայություններ. Մասնագիտացված և հանգստացնող մերսում` սթրեսից ազատվելու և էներգիայի վերականգնման համար

• Օդանավակայանի տեղափոխման ծառայություններ, ըստ պահանջի

• Լվացքատուն

• Բանկոմատ

 

Մնացեք մեզ հետ և օգտվեք մեր առավելություններից

• Ընկերական և աջակցող անձնակազմ

• Անհատական մոտեցում

• Կենտրոնական դիրք Երևանում

• Միակ «Բեստ Վեստերն» հյուրանոցը Երևանում։ Ներկայացրեք Ձեր Բեստ Վեստերն անդամակցության քարտը հանգստի ընթացքում միավորներ ստանալու համար

 

Հյուրանոցային վնասների քաղաքականություն

 

Հյուրանոցը կգանձի հյուրերից հյուրանոցի գույքին կամ կառուցվածքին դիտավորյալ, անբարեխիղճ կամ անխոհեմ գործողությունից պատճառված վնասի ծախսերը հոգալու գումարը:

Վնասի մասին տեղեկացվում է հյուրին։ Հյուրանոցը պահպանում Է հյուրի դեբետային քարտի համարը և իրավասու է հաշիվ ապրանքագիր ուղարկել վնասների դեպքում:

Այնուամենայնիվ, հյուրանոցը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի վնասները վերացվեն և մասնագետները կատարեն վերանորոգման աշխատանքները, իսկ հյուրի ներգրավվածությունը հասցվի նվազագույնի: