Ռեստորան
Խոհարարությունը ամենանուրբ արվեստն է: Հաճախ պատահում է, որ ուտեստին անկրկնելի համ հաղորդելու համար բավական է համեմունքի ընդամենը մեկ պտղունց, ընտանեկան բաղադրատոմս, երջանիկ պատահականություն կամ խոհարարի նորովի մոտեցում…
Հատուկ մեզ համար մշակած մենյուին Գայանե Բրեյովան հաղորդել է յուրահատուկ ոճ և նոր երանգներ: Բուրմունքը, համը, անգամ ձայնը, պարուրում են ձեզ հոգով ու մտքով, ու արթնացնում վառ հիշողություններ, տանում դեպի հեռու երկրներ, դեպի ամենաթանկ զգացմունքներ…
Փորձեք նորը: Թող վառ մնան հիշողությունները, իսկ կիրքը գեղեցիկի հանդեպ թող երբեք չմարի:
Փորձեք համեղը…
Փորձեք «Ակցենտ»-ում… Ավելին՝ այստեղ:
Բանկետներ / Ֆուրշետներ
«Կոնգրես»-ի բարեհամբույր թիմը ձեր ընդունելությունը, փոքրիկ հավաքույթը, աշխատանքային ճաշը, ընթրիքի հրավերը կամ միջոցառումը կդարձնի անմոռանալի: Բանկետների և ֆուրշետների համար կարելի է պատվիրել հատուկ մենյու: Պատվիրել կարող եք առցանց՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] կամ [email protected] հասցեին: