Congress hotelCongress hotel
Ամրագրել
ARM

Ծառայություններ

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կոնսյերժ ծառայություն
    Կոնսյերժ ծառայություն
    Կոնսյերժ ծառայություն

    «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»հյուրանոցի հյուրերն արժանի են լավագույնին: Հյուրանոցի կոնսյերժ ծառայությունը կօգնի բարձր մակարդակով կազմակերպել ձեր ճամփորդությունը, տուրերը, այդ թվում՝ տոմսերի պատվիրումը, հյուրանոցների ամրագրումը և ավելին: Մենք կօգնենք գտնել լավագույն ակումբները, համերգասրահները, ռեստորանները, սրճարանները, սպորտային միջոցառումները, ինչպես նաև կազմակերպել ձեր երեխաների ժամանցը: Հյուրանոցում կարելի է ստանալ անհրաժեշտ բժշկական աջակցություն և խորհուրդ: «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես»-ի աշխատակիցները կաջակցեն ձեզ նաև թռիչքին առցանց գրանցման հարցում, որպեսզի դուք օդակայան հասնեք նստեցման կտրոնը (boarding pass) գրպանում: Մենք պատրաստ ենք օգտակար լինել ձեզ, երբ դուք դրա կարիքն ունեք: Պարզապես նշեք ձեր նախասիրությունները և «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի կոնսյերժը սիրով կօգնի ձեզ այս և ցանկացած այլ հարցում:

  • Ներսենյակային սպասարկում
    Ներսենյակային սպասարկում
    Ներսենյակային սպասարկում

    Փորձեք մեր խոհարարի կողմից պատրաստված նուրբ ուտեստները և հատուկ բաղադրատոմսով կոկտեյլները առանց համարից դուրս գալու: «Կոնգրես» հյուրանոցում սենյակային ծառայությունը հասանելի է օրվա և գիշերվա ցանկացած ժամի: Որքան հաճելի է, երբ նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը ձեզ մատուցվում են համարում: Մենք սիրով կմատուցենք թարմ ու անուշաբույր սուրճ կամ ըմպելիք: Ընտրեք ձեր քիմքին հաճելի տարբերակները և համտեսեք մեր մենյուի լավագույն ուտեստները: Պարզապես զանգահարեք:

  • Փիք-ափ / Տեղափոխում
    Փիք-ափ / Տեղափոխում
    Փիք-ափ / Տեղափոխում

    Համար ամրագրելիս կամ սենյակից դուրս գրվելիս պարզապես տեղեկացրեք մեզ, եթե ավտոմեքենայի կարիք ունեք, և մենք կապահովենք հարմարավետ տեղափոխում օդականավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ: Պատրաստ ենք օգնելու ավտոմեքենա վարձել Հայաստանում ճամփորդելու համար, ինչպես նաև գտնել անհատական վարորդ:

    Ծառայությունից օգտվելու համար գրեք [email protected] էլեկտրոնային փոստին:

  • Բանկոմատ
    Բանկոմատ
    Բանկոմատ

    Հյուրերին առաջարկում ենք ևս մեկ հարմարավետ ծառայություն: Հյուրանոցի լոբբիում տեղադրված բանկոմատի միջոցով գումարի կանխիկացումը ապահով և հարմար հնարավորություն է, որը հասանելի է շուրջօրյա:

  • Անձնական Wi-Fi
    Անձնական Wi-Fi
    Անձնական Wi-Fi

    Ճամփորդելիս շուրջօրյա կապի մեջ մնալն անչափ կարևոր է ձեր բիզնեսի համար և առօրյա կյանքի անբաժան մասն է: Պատվիրեք Wi-Fi սարք և Հայաստանում ճամփորդելիս հետևեք նամակագրությանը և նորություններին: Միշտ մնացեք կապի մեջ: Սարքը հասանելի է հավելյալ վճարի դիմաց: Այն վարձակալելու համար դիմեք հյուրանոցի կոնսյերժ ծառայությանը:

  • Մինիբար
    Մինիբար
    Մինիբար

    «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի յուրաքանչյուր սենյակում տեղադրված է ամեն օր թարմացվող մինիբար, որում թեթև ուտեստներն, ըմպելիքն ու ալկոհոլային խմիչքի տեսականին մշտապես ձեր տրամադրության տակ են: Վայելեք սիրելի խմիչքը սենյակի հարմարավետ միջավայրում (հավելյալ վճարով):

  • Մաքրության, լվացքատան, չոր մաքրման ծառայություններ
    Մաքրության, լվացքատան, չոր մաքրման ծառայություններ
    Մաքրության, լվացքատան, չոր մաքրման ծառայություններ

    Մաքրության ծառայություններ
    Հիգիենան և սանիտարական պատշաճ պայմանները մեզ համար անչափ կարևոր են: Հյուրանոցի տարածքում մաքրության հանդեպ ներկայացվող պահանջները և մեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը թույլ են տալիս ապահովել հարմարավետ ու հաճելի միջավայր մեր հյուրերի համար: Հիգիենան և սանիտարական մաքրությունը հյուրանոցի ամբողջ տարածքում համապատասխանում են բոլոր գործող միջազգային չափորոշիչներին:

    Լվացքի և մաքրման ծառայություններ
    Իրերը լվացման կամ մաքրման հանձնելիս կարող եք վստահ լինել, որ մեր մասնագետները իրերին կվերադարձնեն թարմ ու գեղեցիկ տեսք: Ծառայությունը հասանելի է ըստ անհրաժեշտության՝ հավելյալ վճարի դիմաց:
    Լվացքատան ծառայությունը հասանելի է ամեն օր առավոտյան 8:00-ից երեկոյան 22:00-ը:
    Չոր մաքրման ծառայությունը հասանելի է 8:00-ից մինչև 18:00-ն:

    Էքսպրես ծառայությունները մատուցվում են հավելյալ վճարով:

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցը առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնք հյուրերի կացությունը
կդարձնեն հարմարավետ 

ԼՈՂԱՎԱԶԱՆ

  • 10:00-ից
  • մինչև 21։00

Զգացեք ձեզ քաղաքից դուրս քաղաքի սրտում: Ամռան շոգ օրերին եկեք թարմանալու մեր հյուրանոցի լողավազանի պաղ, մաքուր ջրում: Զգացեք հյուրանոցը շրջապատող ծառերի զովը… Լողավազանի մոտ գործող բացօթյա բարում փորձեք մեր կոկտեյլները և վայելեք դրանց անզուգական համն ու բուրմունքը: «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի լողավազանի մոտ օրն անցկացնելիս կարող եք նաև պատվիրել պիցցա և հետևել դրա պատրաստմանը բաց վառարանում: Այստեղ կարող եք նաև հատուկ ձեզ համար մշակված մենյուից ընտրել համեղ ու առողջարար ուտեստներ:

Մեր լողավազանը բաց է հյուրանոցի հյուրերի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հաճելի օր անցկացնել լողավազանի մոտ: Բացահայտեք մերսման հաճույքը «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի լողավազանի տարածքում: Համատեղեք հաճելին օգտակարի հետ և միացեք փորձառու մարզիչների կողմից անցկացվող ջրային ֆիթնես պարապմունքներին: Լողավազանի ամբողջ սեզոնի համար ակումբային քարտերը կարող եք ձեռք բերել նաև առցանց տարբերակով: Կապ հաստատեք մեզ հետ հիմա.

Առցանց գրանցում՝ http://pool.congresshotelyerevan.com/

Հեռ.՝ 00 374 10 59 11 99

Էլեկտրոնային փոստ՝ [email protected];  [email protected]

 

Լողավազանը բաց է ամեն օր 10:00-ից 21:00-ը:

Մասնավոր միջոցառում կազմակերպելու կամ տեխնիկական պատճառով լողավազանը փակ լինելու դեպքում մեր հյուրերը և ակումբային քարտատերերը կտեղեկացվեն առնվազն մեկ օր առաջ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

     Մարզասրահ և Սաունա 24/7

Ֆիթնես ակումբ

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի ֆիթնես ակումբում ստեղծված են բոլոր հնարավորությունները ձեր մարզական ռեժիմը պահպանելու համար: Մարզումից հետո այցելեքլողավազան և վերականգնեք ուժերը: Մեր ակումբում կարող եք գտնել անհրաժեշտ բոլոր մարզասարքերը: Այստեղ տիրող դինամիկ միջավայրը կապահովի ձեր բարձր տրամադրությունը: Կատարեք ամենատարբեր վարժություններ և մնացեք լավ մարզավիճակում՝ օգտվելով մեր ֆիթնես ակումբի բազմաֆունկցիոնալ մարզասարքերից:

Համեցեք օրվա ցանկացած ժամի և ընտրեք ձեզ անհրաժեշտ մարզասարքը: Վայելեք առողջարար ու թարմ հյութեր և շեյքեր մինչև մարզումը կամ դրանից հետո:

Գրանցվեք մեր մարզիչի հետ պարապմունքներին և նրա ուղղորդմամբ հասեք լավագույն արդյունքի:

Այցելուների համար գործում են ակումբային քարտեր: Ֆիթնես ակումբի քարտը ներառում է նաև շոգեբաղնիքից անվճար օգտվելու հնարավորություն:

Բաց է շուրջօրյա՝ 24/7:

 

Շոգեբաղնիք

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի շոգեբաղնիքում կան մարմինն ու միտքը հանգստացնելու բոլոր պայմանները: Մեր հյուրանոցի շոգեբաղնիքի առողջարար ազդեցությունը կօգնի վերականգնել ուժերը, կարգավորել արյան ճնշումը, թուլացնել մկանային լարումը …

Շոգեբաղնիքը բաց է շուրջօրյա՝ 24/7:

 

Մերսում

Զբաղված օրվա ընթացքում մի փոքր ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Վայելեք իրական ներդաշնակությունը, թարմացեք և ամբողջությամբ վերականգնվեք: