Հյուրանոցում գործող պայմաններ
- Մուտք: 02:00 PM
- Ելք: 12:00 PM
Վաղաժամ մուտք / Ուշ ելք
Հյուրերի հարմարավետությունը մեզ համար անչափ կարևոր է: Բայց և այնպես, վաղ ժամանելիս նախապես համար չամրագրելու դեպքում սենյակների առկայությունը չի կարող երաշխավորվել:
Մինչև առավոտյան ժամը 7:00-ը վաղ ժամանման դեպքում գանձվում է սենյակի ամբողջական գինը: Նշված ժամից հետո ժամանելու դեպքում գանձվում է սենյակի գնի 50%-ը:
Մինչև 19:00-ն դուրս գրվելու դեպքում գանձվում է սենյակի գնի 50%-ը: Վճարման պայմանների փոփոխությունն անհրաժեշտ է կատարել դուրս գրվելուց առնվազն 24 ժամ առաջ: Հակառակ դեպքում գործում են նախապես հաստատված պայմանները:
Ամրագրումը չեղարկելու պայմաններ
Ամրագրել կարելի է տարբեր միջոցներով: Խնդրում ենք պարզապես հաշվի առնել, որ տարբեր հարթակներում ամրագրումը չեղարկելու քաղաքականությունները կարող են տարբերվել՝ կախված փաթեթից կամ հատուկ առաջարկից:
Չներկայանալու դեպքում հյուրանոցը իրավասու է գանձել առաջին գիշերակացի գինը:
Ամրագրման ժամկետի հետ կապված փոփոխությունները խնդրում ենք կատարել մեկ օր առաջ ՝ մինչև 14:00: Ուշ փոփոխության դեպքում կարող է գանձվել համապատասխան տույժ:
Ընտանի կենդանիներին վերաբերող պայմաններ
Մեր հյուրանոցը պատրաստ է հյուրընկալել նաև ձեր փոքր չափի ընտանի կենդանիներին, որի համար հավելյալ վճար նախատեսված չէ:
Այդուհանդերձ, կենդանիներին առանց վերահսկողության հյուրանոցի սենյակում կամ տարածքում թողնելն արգելվում է:
Վճարման պայմաններ
Մենք ընդունում ենք կանխիկ, ինչպես նաև Visa, Visa Electron, Visa Classic, Master, ArCa, Amex և Diners քարտերի միջոցով անկանխիկ վճարումներ:
Այլ կանոններ
Մեզ համար կարևոր են ձեր նախասիրությունները: Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես տեղեկացնել, եթե ձեզ անհրաժեշտ է չծխողների համար նախատեսված սենյակ:
Հյուրանոցի հասարակական վայրերում ծխելն արգելվում է: